Գիտության ոլորտում կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված մրցույթի արդյունքները հայտնի են
26.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. նոյեմբերի 26-ի N 1692-Ա/2 հրամանով հաստատվել է ս.թ. հուլիսի 3-ին հայտարարված Գիտական և գիտատեխնիկական
գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կին ղեկավարների
առաջխաղացմանն ուղղված գիտական թեմաների հայտերի
ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման
երաշխավորված գիտական թեմաների ցանկը:
Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2020 թ. դեկտեմբերի 1-ից: