Գիտատեխնիկական համագործակցությանը նվիրված սեմինար Աթենքում
Այսօր Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը մեկնեց Հունաստան՝ մասնակցելու հունիսի 16-17-ը Աթենքում կայանալիք «Եվրոպական միություն-արեւելյան Եվրոպայի և միջին Ասիայի գիտատեխնիկական համագործակցություն. քայլ առաջ» թեմայով գիտաժողովին: Գիտաժողովը կազմակերպել է Սեւծովյան հետազոտությունների միջազգային կենտրոնը՝ իր կողմից կոորդինացվող «Արեւելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գիտատեխնիկական միջազգային համագործակցության ցանց» (incoNet EECA) ընդարձակ ծրագրի շրջանակներում: Նախատեսվում են կլոր սեղանի շուրջ քննարկումներ գիտական քաղաքականության մշակման, ինովացիոն գործունեության կազմակերպման, գիտություն-կրթություն կապի վերաբերյալ՝ այս ամենը դիտարկելով Եվրամիության և Կենտրոնական Ասիայի երկրների համագործակցության տեսանկյունից:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին