Ի գիտություն գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների
ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2022 թ. հունվարի 26-ի N 01-Ա/Ք հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին վճարվող հավելավճարները կազմակերպություններին տրամադրելու նոր կարգ, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունվարի 19-ի N 01-Ա/Ք հրամանը:
Հավելավճարների տրամադրման համար կոմիտե դիմելիս խնդրում ենք առաջնորդվել նոր կարգով:
Հրամանով հաստատված կարգը և համապատասխան ձևաթղթերը հասանելի են հետևյալ հղումներով՝
Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների տրամադրման հանձնարարության պայմանագիր