ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Երկակի նշանակության գիտական նախագծեր 2025» մրցույթի հայտերի ընդունումը մեկնարկել է

27.01.2025

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2025» մրցույթը:

Մրցույթն ուղղված է՝

- ռազմարդյունաբերության մեջ օգտագործվելու ներուժ ունեցող երկակի նշանակության գիտահետազոտական աշխատանքները խթանելուն,

- երկակի նշանակության նոր տեխնոլոգիաների ստեղծմանը և դրանց պատրաստիության մակարդակի բարձրացմանն աջակցելուն,

- ռազմական արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը նպաստելուն,

- գիտական և ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև համագործակցությունը զարգացնելուն:

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվելիք հայտը պետք է ներառի հեռանկարային, կիրառելի և իրագործելլի գիտական նախագիծ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար, որի իրականացման տևողությունը 24 ամիս է:

24 ամիս տևողությամբ նախագիծը մշակում և իրականացնում է 4-7 անձից բաղկացած գիտահետազոտական խումբը, որը կազմված է ղեկավարից և կատարողներից:

Կազմակերպությունը պետք է լինի ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կամ Ռազմարդյունաբերական համալիրի կազմից:

Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և ներկայացնում է գիտահետազոտական խմբի ղեկավարը Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.hesc.am) մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ) մինչև 2024 թվականի մարտի 7-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 18:00, հեռ.` +374 10 210 140 (105): 

Մրցույթի հրավերի փաթեթը