Ամփոփվել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի արդյունքները
27.02.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:
Մրցույթի արդյունքներով 2-4 երիտասարդ (մինչև 35 տարեկան) գիտաշխատողներից բաղկացած 25 գիտահետազոտական խումբ կիրականացնի 24 ամիս տևողությամբ նախագծեր:
Նշենք, որ մրցույթն իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով: