ՀՀ գիտության կոմիտեի 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկում
ՀՀ գիտության կոմիտեն գիտության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու կոմիտեի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի հանրային քննարկմանը:
Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 4-ը ներառյալ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը: Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։ Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ 010 210 140 (109)։
ՀՀ գիտության կոմիտեի 2024-2026 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ 2024 թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով՝ մինչև քննարկման օրը։
Քննարկումը տեղի կունենա ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 15:00-ին, ՀՀ գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 806 սենյակ):