Ընդունվում են հայտեր ,,L’Oréal-UNESCO'' միջազգային մրցանակի համար
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է ,,L’Oréal-UNESCO'' միջազգային ամենամյա մրցանակի համար հայտերի ընդունման մասին: Մրցանակը շնորհվում է ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ոլորտում նշանակալի ներդրում ունեցող կին գիտնականներին։
Կից ներկայացվում են մրցանակի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածած գրությունը, ինչպես նաև թեկնածուների ներկայացման կարգի վերաբերյալ տեղեկատվություն:
Հայտերն առցանց ներկայացնելու և այլ մանրամասների համար կարող եք այցելել https://www.forwomeninscience.com/en/awards կայքէջ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. մայիսի 31-ը։