ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով` ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am), մինչև 2021 թվականի հուլիսի 9-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին): Պահանջվող փաստաթղթերի առձեռն ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 16-ն է:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00՝ զանգահարելով 010 21-01-40 (122) կամ, տեխնիկական հարցերի դեպքում, 010 21-01-40 (108) հեռախոսահամարներով: