Մրցույթ՝ ուղղված երկակի նշանակության ծրագրերի աջակցությանը
Գիտության կոմիտեն կազմակերպում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ:
Դրամաշնորհները կտրամադրվեն 12 կամ 24 ամիս տևողությամբ, 4-6 անձից բաղկացած գիտական խմբերի՝ «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների հետևյալ մասնագիտություններով հետազոտությունների իրականացման համար.
- Ինֆորմատիկա և համակարգչային գիտություններ,
- Ֆիզիկա և աստղագիտություն,
- Քիմիա,
- էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, էներգետիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
- Մեխանիկա,
- Մեքենագիտություն և մեքենաշինություն,
- Քիմիական տեխնոլոգիաներ,
- Նյութագիտություն,
- Նանոտեխնոլոգիա:
Գիտական փորձաքննության հետ մեկտեղ՝ հայտերը տրամադրվելու են նաև ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեին՝ նախագծերի՝ ռազմարդյունաբերական կարիքների համար կարևորությունն ու նպատակահարմարությունը գնահատելու համար:
Ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված մրցույթների՝ այս տարի մրցույթի հայտերը ներկայացվելու են առցանց ռեժիմով` կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am): Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 2-ն է (առձեռն պահանջվող փաստաթղթերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը):
Մրցույթի հրավերի փաթեթը հասանելի է հետևյալ հղումով՝ http://scs.am/files/hraver-erkaki-2021-845a2-26.05.2021.docx :
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00 և 14:00-17:00, 010 21-01-40 (122) կամ, տեխնիկական հարցերի դեպքում՝ 010 21-01-40 (108) հեռախոսահամարներով: