Կֆինանսավորվեն 11 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 5 դպրոց. ցանկերը թարմացվել են
ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2022 թ. հուլիսի 27-ի N 16-Ա/Ք հրամանով լրացումներ են կատարվել 2022 թվականին կոմիտեի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվելիք գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերում:
Այս պահի դրությամբ 2022 թվականին ֆինանսավորելու համար ընդհանուր առմամբ հաստատվել է 11 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 5 դպրոց:
Հիշեցնենք, որ նշված ցանկերը դեռևս կարող են լրացվել, քանի որ Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի համաձայն՝ գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերը կազմակերպությունները Գիտության կոմիտե են ներկայացնում նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ:
Ի գիտություն ցանկերում ընդգրկված կազմակերպություններին
Խնդրում ենք միջոցառումից առնվազն տասն օր առաջ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության կոմիտե ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո եռօրյա ժամկետում` միջոցառման կայացման մասին համառոտ տեղեկատվություն` կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով: