ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտնի են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022» մրցույթի արդյունքները

27.09.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թ. սեպտեմբերի 26-ի N 1746-Ա/2 հրամանով հաստատվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Ցանկում ընդգրկվել է 26 գիտական թեմա: Ֆինանսավորումը կսկսվի 2022 թ. հոկտեմբերից:

 

          Ուշադրություն.

         Ցանկում ներառված Կազմակերպությունների ղեկավարներին`

անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 7-ը Գիտության կոմիտեի հետ կնքել  ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրեր (3 օրինակից)՝ ներկայացնելով նաև խմբի կատարողների հետ կնքված պայմանագրերի պատճենները: Թեմայի ղեկավարները պայմանագրերը (ներառյալ Առաջադրանքն ու Օրացուցային պլանը) պետք է ներբեռնեն Կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգից (https://grants.scs.am):