ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«PostDoc - 2023/2» մրցույթի արդյունքները հայտնի են

27.10.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ հոկտեմբերի 25-ի N 2212-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023/2» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։

Մրցույթին մասնակցելու համար Կոմիտե ներկայացված բոլոր 4 հայտերը երաշխավորվել են ֆինանսավորման։ Ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. նոյեմբերից:

Հիշեցնենք, որ «ՀՀ գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր» մրցույթն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ, առաջինի արդյունքում օգոստոսից արդեն ֆինանսավորվում է 8 թեմա:  Մրցույթը նախատեսված է արտերկրում բնակվող, մինչև 40 տարեկան, գիտական աստիճան ունեցող հետազոտողների համար, ովքեր պետք է  12 կամ 24 ամիս տևողությամբ նախագիծ իրականացնեն ՀՀ-ում: Մրցույթի հիմնական նպատակը միջազգային գիտական համագործակցության խթանումն ու ՀՀ պետական գիտական կազմակերպությունում արտերկրի երիտասարդ գիտնականների ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումն է։