Ամփոփվել են արտերկրի գիտնականների ինտեգրմանն ուղղված մրցույթի արդյունքները
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հոկտեմբերի 25-ի N 2213-Ա/2 հրամանով ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023/2» մրցույթի արդյունքները:
Մրցույթին ներկայացված 6 հայտերից ֆինանսավորման է երաշխավորվել մեկ թեմա:
Այսպիսով՝ 3-րդ անգամ անցկացված՝ ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն ուղղված մրցույթի արդյունքում ֆինանսավորվող նախագծերի թիվը հասավ 11-ի: Հնգամյա ծրագրերի արդյունքում նախատեսվում է արտերկրից Հայաստան տեղափոխված մինչև 50 տարեկան գիտնականների ղեկավարությամբ ՀՀ գիտական կազմակերպություններում ստեղծել հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ՝ արտերկրի գիտական ներուժի և երիտասարդ հետազոտողների ներգրավմամբ: