ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

08.12.2015

«Գիտական հետազոտություններ.  զարգացող երկրների գործընկերություն` հանուն  կայուն լուծումների» խորագրով միջազգային մրցույթի

ՀՐԱՎԵՐ

Գերմանիայի Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը հայտարարում է միջազգային նախագծերի փորձնական մրցույթ` Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում գիտահետազոտական և կրթական համագործակցությունը խթանելու համար: 

Մրցույթը միտված է խթանելու Գերմանիայի և Կենտրոնական Ասիայի/Հարավային Կովկասի համալսարանների և գիտահետազոտական հաստատությունների միջև արդեն առկա, ինչպես նաև նոր ձեռք բերված համագործակցային կապերը (այդ թվում` բազմակողմ ծրագրերի իրականացման միջոցով)` օժանդակելով բարձր որակավորմամբ (երիտասարդ) գիտնականներին և խթանելով թիրախային երկրների գիտահետազոտական կազմակերպությունների ներգրավվածությունը մի շարք միջազգային կոնսորցիումներում, որոնցում ընդգրկված է Գերմանիան:

Մրցութային նախագծերի ֆինանսավորման գերակա ուղղություններն են.

  • Կանխարգելիչ առողջապահություն,
  • Սննդի անվտանգություն,
  • Ջրային ռեսուրսներ:

Մրցույթին կարող են դիմել գերմանական բուհերը, գիտահետազոտական կազմակերպությունները, հետազոտություններ իրականացնող այլ կազմակերպությունները, ինչպես  նաև  Գերմանիայում տեղակայված առևտրային (առավելապես` փոքր և միջին ձեռնարկատիրական) կազմակերպությունները,  որոնք համապատասխանում են մրցույթի մասնակցության պահանջներին և ներկայացված նախագծի շրջանակներում համագործակցում են Կենտրոնական Ասիայի և/կամ Հարավային Կովկասի առնվազն մեկ, կամ նախընտրելի է` մեկից ավելի գործընկեր կազմակերպությունների հետ: Խրախուսվում է եվրոպական գործընկերների և միջազգային այլ հետազոտական հաստատությունների ներգրավվածությունը (որոնք, սակայն, մրցույթի շրջանակներում չեն ֆինանսավորվի):

Յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման չափն առավելագույնը 150,000 եվրո է` մինչև 24 ամիս տևողությամբ ծրագրերի համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` 29.02.2016 թ.:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարելի է  այցելել http://www.internationales-buero.de/de/3835.php կայք, կամ դիմել ծրագրի հարավկովկասյան տարածաշրջանի գրասենյակ (Thomas.Reineke@dlr.de):