Փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն
28.02.2023
ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության կազմակերպման բաժնում փորձագետ ներգրավելու մասին:
Առաջարկվող աշխատանքի համառոտ նկարագիրը, փորձագետի պարտականություններն ու նրան ներկայացվող պահանջները, ինչպես նաև՝ պահանջվող փաստաթղթերի ցանկը ներկայացված են հայտարարության մեջ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. մարտի 3-ը: