ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի մրցույթի առաջին փուլի արդյունքները հայտնի են

28.04.2023

Հաստատվել է 2022 թ. նոյեմբերին կազմակերպված Գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը:

Ծրագրի արդյունքում ՀՀ  գիտական կազմակերպություններում և բուհերում աշխատող 5 երիտասարդ գիտնականներ կֆինանսավորվեն՝  արտերկրի (Լեհաստան, Շվեդիա, Չեխիա և ՌԴ) լավագույն գիտական կենտրոններում մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով:

Ծրագիրը կնպաստի միջազգային գիտական համագործակցության զարգացմանն ու գիտության ոլորտում առաջատար երկրների փորձի ու հմտությունների օգտագործմանը, միջազգային գիտահետազոտական տարածքում երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը:

Հիշեցնենք, որ Գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթը կազմակերպվել է երկու փուլով, երկրորդ փուլի հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. հուլիսի 28-ն է (մրցույթի հրավերի փաթեթը):

Մրցույթի շահառու կարող են դառնալ ՀՀ  պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններում և բուհերում աշխատող,  1988 թ. հունվարի 1-ից հետո ծնված հայցորդները, ասպիրանտները և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող երիտասարդ գիտնականները: Ծրագրի տևողությունը 3-12 ամիս է:

 

Մրցույթի շահառուների ցանկը