Հետդոկտորական կրթաթոշակ՝ Իսրայելում ուսանելու համար

Իսրայելի բարձրագույն կրթության խորհուրդը և գիտությունների ակադեմիան հայտարարել են հետդոկտորական կրթաթոշակի տրամադրման միջազգային մրցույթ։ Կրթաթոշակները գիտության բոլոր ոլորտների համար են՝ ներառյալ հումանիտար և հասարակական գիտությունները, և կտրամադրվեն երկու տարի ժամկետով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. հոկտեմբերի 1-ն է:
Ծրագրի մանրամասներին և դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://academy.ac.il/RichText/GeneralPage.aspx?nodeId=1251
Նկարում՝ Ալբերտ Էյնշտեյնի արձանը Իսրայելի գիտությունների ակադեմիայի այգում: