ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի ևս երեք նոր բրոքերային միջոցառում

28.08.2024

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի ևս երեք նոր բրոքերային միջոցառում․

SlovakiaTech 2024 համաժողովի շրջանակներում անհատական հանդիպումներ - սեպտեմբերի 24-25 - Կոշիցե, Սլովակիա

SlovakiaTech 2024 համաժողովի շրջանակներում կանցկացվի անհատական հանդիպումների ձևաչափով բրոքերային միջոցառում՝ նախատսված այն կազմակերպությունների համար, որոնք նպատակ ունեն ստեղծելու նոր բիզնես, տեխնոլոգիաներ կամ հաստատելու գիտահետազոտական կապեր: Միջոցառումը համատեղում է միջազգային համաժողովը նորարարության և տեխնոլոգիաների ցուցահանդեսի հետ, որի նպատակն է համախմբել սլովակ և միջազգային փորձագետներին նորարարության, արդյունաբերական տեխնոլոգիաների, տրանսպորտի, լոգիստիկայի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և կրթության ոլորտներում: Բրոքերային միջոցառումը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ցուցադրելու իրենց ապրանքներն ու ծառայությունները, գտնել նոր գործընկերներ և ծանոթանալ ոլորտի վերջին միտումներին:

Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024 - հոկտեմբերի 23-24 - Վարշավա, Լեհաստան

Միջոցառումը նվիրված է կայուն տնտեսության ոլորտին և ուղղված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 4-ի՝  թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք, և կլաստեր 5-ի` կլիմա, էներգետիկա և տրանսպորտ, մրցույթների թեմատիկ ուղղությունների քննարկմանը: Բրոքերային միջոցառումը եզակի հարթակ է գիտնականների/հետազոտողների և ձեռնարկատերերի համար՝ ներկայացնելու իրենց նախագծային առաջարկների գաղափարները, հաստատելու կապեր ոլորտի ներկայացուցիչների հետ և համագործակցելու իրենց նախագծային հետաքրքրությունները կիսող գործընկերների հետ:

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի բրոքերային միջոցառում՝ նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաներին - 2024թ. հոկտեմբերի 30-31 - Ռիգա, Լատվիա

Լինելով 5G Techritory ֆորումի մաս՝ բրոքերային միջոցառումն ուղղված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 4-ի՝  հիմնականում թվայնացման թեմաների քննարկմանը՝ ներառելով հաջորդ սերնդի հաշվողական տեխնոլոգիաներ, Արհեստական և գեներատիվ արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, առաջադեմ սենսորային տեխնոլոգիաներ և այլ հարակից թեմաներ: Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան կապեր հաստատել հետազոտողների և ձեռնարկատերերի հետ՝ միաժամանակ ուսումնասիրելով նորարարական նախագծերի շուրջ համագործակցային հնարավորությունները: Ունենալով ավելի քան 600 բանախոսներ և հյուրեր՝ միջոցառումը նախատեսում է տրամադրել բացառիկ հարթակ թվային տեխնոլոգիաների նախաձեռնությունների առաջխաղացման համար:

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: Առաջիկա բրոքերային միջոցառումների ցանկը՝ այստեղ։