ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» մրցույթի արդյունքները հայտնի են

28.09.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2022թ․ սեպտեմբերի 26-ի N 1751-Ա2 հրամանով հաստատվել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։

Ցանկում ընգրկվել է 5 գիտական թեմա։ Ֆինանսավորումը կսկսվի հոկտեմբեր ամսից։

Նշենք, որ արտերկրի ղեկավարի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված գիտական թեմաներին տրամադրվելու են 60 ամիս տևողությամբ դրամաշնորհներ։

 

Ուշադրություն.

Ցանկում ներառված Կազմակերպությունների ղեկավարներին`

Անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 17-ը Գիտության կոմիտեի հետ կնքել ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագիր (3 օրինակից)՝ ներկայացնելով նաև խմբի կատարողների հետ կնքված պայմանագրերի պատճենները:

Պայմանագրի ձևը