Մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հոկտեմբերի 25-ի N 36-Ա/Ք հրամանով հաստատվել է Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված շահառուների ցանկը:
Ս.թ. մայիսի 30-ին հայտարարված մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 30 հայտ, ֆինանսավորվել է 11-ը:
Մրցույթը կազմակերպվել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. մայիսի 23-ի N 16-Ա/Ք հրամանով հաստատված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն: