Այցելություն ՄՀՄԻ
2013 թ. մարտի 24-27-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը ՌԴ Դուբնա քաղաքում մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին:
Պարոն Հարությունյանը մասնակցել է ՄՀՄԻ նորարարական գործունեության հետագա զարգացման հեռանկարներին, ՄՀՄԻ գիտական խորհրդի ընտրություններին եւ մի շարք այլ հարցերի նվիրված խորհրդակցություններին:
Նիստերի ընթացքում քննարկվել են նաեւ 2013 թ. մարտի 22-23-ն անցկացված ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նիստի արդյունքները, ամփոփվել է ինստիտուտի 2012 թ. գործունեությունը:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին