ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սլովակիայի Ազգային կրթաթոշակային ծրագիրը դրամաշնորհներ և կրթաթոշակներ է առաջարկում 2024-25 ուստարվա համար

29.02.2024

Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողներին, ասպիրանտներին, համալսարանի դասախոսներին, հետազոտողներին և արվեստագետներին 2024-2025 ուսումնական տարվա համար:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 30-ը՝ ժամը 16:00-ն:

Բացի այդ՝ 2024թ․ մարտի 22-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա կրթաթոշակային հայտի մշակման վերաբերյալ վեբինար, որին հնարավոր կլինի միանալ այստեղ։

Դիմորդները հարցերի դեպքում կարող են դիմել nsp-foreign@saia.sk էլեկտրոնային հասցեով:

Մանրամասները՝ այստեղ։