Տեղեկատվական փաթեթ` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի վերաբերյալ
Մարտի 18-ին իր աշխատանքն է սկսել Եվրոպական նորարարական խորհուրդը (ԵՆԽ), որը «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հիմնական նորամուծություններից է և համարվում է Եվրոպայի ամենահավակնոտ նորարարական նախաձեռնություններից մեկը: Եվրոպական նորարարական խորհուրդը գործելու է 2021-2027 թվականներին և ունի 10 միլիարդ եվրո բյուջե: ԵՆԽ-ի առաքելությունն է առաջանցիկ տեխնոլոգիաների և բեկումնային նորարարությունների բացահայտումը, զարգացումը և մասշտաբների ընդլայնումը: ԵՆԽ-ն ֆինանսավորելու է բարձր ռիսկային, հնարավոր բարձր ազդեցություն ունեցող բեկումնային նորարարությունների մշակմամբ զբաղվող ստարտափների, ՓՄՁ-ների և գիտահետազոտական խմբերի` հատուկ ուշադրություն դարձնելով հեղափոխական լուծումներին, որոնք կարող են նպաստել «Կանաչ գործարք» և «Եվրոպայի վերականգնման պլան» ծրագրերի նպատակների իրականացմանը:
Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենությունը հայաստանյան շահագրգիռ շրջանակներին է ներկայացնում նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական փաթեթ, որը ներառում է հետևյալ հղումները՝
- լրամշակված կայք՝ https://ec.europa.eu/info/horizon-europe_en,
- տեսահոլովակ՝ https://audiovisual.ec.europa.eu/en/video/I-201086?lg=EN%2FEN,
- ծրագրի ամփոփ նկարագրություն՝ https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/eef524e8-509e-11eb-b59f-01aa75ed71a1/language-en/format-PDF/source-190728921,
- ծրագրին մասնակցության ուղեցույց՝ https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/a1c3da18-01fe-11eb-974f-01aa75ed71a1: