Համաժողով՝ «Գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկների ապագան»
Ս.թ. հունիսի 16-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հիբրիդային ձևաչափով տեղի կունենա «Գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկների ապագան» խորագրով համաժողով:
Համաժողովը կազմակերպվում է «L’Oreal-UNESCO For women in Science» ծրագրի 25-ամյակի առթիվ: Միջոցառմանը կմասնակցեն մի շարք նշանավոր գիտնականներ, L’Oréal-UNESCO ծրագրի մրցանակակիրներ, անդամ պետությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, հետազոտողներ և ուսանողներ: Կքննարկվեն ոլորտի առավել հրատապ մարտահրավերները և գիտության մեջ գենդերային հավասարության հասնելու հնարավոր ուղիները:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ, ինչպես նաև՝ մասնակցության համար գրանցվել հնարավոր է https://www.unesco.org/en/articles/global-forum-future-women-and-girls-science հղումով:
Համաժողովին ֆիզիկական մասնակցության պարագայում հարկավոր է նաև մասնակցի տվյալներն ուղարկել ՀՀ գիտության կոմիտե (pr.scs@scs.am)՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով ներկայացնելու համար: