Ամփոփվել են 2 մրցույթների արդյունքներ․ ֆինանսավորման է երաշխավորվել 7 նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հոկտեմբերի 21-ի N 1974-Ա/2 և N 1975-Ա/2 հրամաններով հաստատվել են ավելի վաղ կազմակերպված երկու մրցույթների արդյունքներ։
Մասնավորապես՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «Postdoc-Armenia 2024/2»» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը։
Այս մրցույթի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել 6 նախագիծ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է նաև «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024/2» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը։
Այս դեպքում ֆինանսավորման է երաշխավորվել 1 նախագիծ։