Դրամաշնորհային ծրագիր ՄԳՏԿ-ից
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ISTC) հրավիրում է մասնակցելու «Կայուն գիտության և տեխնոլոգիաների համագործակցության դրամաշնորհներ երրորդ երկրների խոցելի էմիգրանտ գիտնականների և գործընկեր ինստիտուտների համար» նոր ծրագրին, որի շրջանակներում մեկամյա հետազոտական դրամաշնորհներ կտրվեն Հայաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ինտիտուտներից հայտ ներկայացրած ու ընտրված թեկնածուներին։
Ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների նպատակն է աջակցել Ռուսաստանից արտագաղթած և ներկայումս հայտ ներկայացնող ինստիտուտի հետ առնչություն ունեցող գիտնականների, տեխնիկների և ճարտարագետների, որպեսզի նրանք համագործակցեն քաղաքացիական հետազոտություններում ու կրթական գործունեության մեջ ներգրավված տեղի գիտնականների, տեխնիկների և ճարտարագետների հետ։
Յուրաքանչյուր ծրագիր պետք է ներառի առնվազն հինգ գիտնականի, տեխնիկի ու ճարտարագետի, որոնք երկակի փորձառություն ունեն և Ռուսաստանից վերոնշյալ երկրներից մեկն են տեղափոխվել 2022-ի հունվարից հետո։ Ծրագրում պետք է ընդգրկվեն նաև գիտնականներ, տեխնիկներ կամ ճարտարագետներ հյուրընկալող կազմակերպությունից։
Դրամաշնորհներն ուղղված են խորացնելու համագործակցությունն ու հաղորդակցությունը խաղաղ գիտության և գլոբալ անվտանգային խնդիրների շուրջ։
Դիմումներն առցանց ուղարկելու վերջնաժամկետը ս․թ․ դեկտեմբերի 20-ն է։