ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սեմինար Գիտության պետական կոմիտեում

14.06.2010

Հունիսի 11-ին  Գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ սեմինար` «Մարդու գործունեության քանակական վերլուծությունը որպես ծրագրերի կառավարման գիտական հիմք» թեմայով:

 

Սեմինարին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ գիտական հանրության ներկայացուցիչները:

 

Զեկուցումով հանդես եկավ «Սիստեմիկ ՓՄ» ընկերության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Պավել Բարսեղյանը:

 

Սեմինարի նպատակն էր հանրությանը ներկայացնել այն խնդիրները, որոնք դառնում են գիտական ծրագրերի և նախագծերի ձախողումների եւ համաշխարհային ֆինանսական ահռելի կորուստների պատճառ:

 

Թեեւ զարգացած երկրների կառավարությունները և մասնավոր ընկերությունները իրավիճակը շտկելու համար կատարում են խոշոր ներդրումներ, սակայն այս բնագավառում առաջընթացն աննշան է, և պետք է մշակել հիմնարար գիտական մոտեցում` հայտնի քանակական գիտությունների նմանությամբ: Համաշխարհային շուկայում այս ուղղությամբ հսկայական պահանջարկ կա: Բանախոսի պնդմամբ` նման աշխատանք կատարելու համար Հայաստանում առկա են համապատասխան ռեսուրսներ: Ցանկացած նոր տեխնոլոգիա, որը կնպաստի վերը նշված կորուստների նվազեցմանը` Հայաստանին կարող է մեծ օգուտ բերել:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին