Ցուցահանդեսի մասնակցության հրավեր
![](thumbs/460x/images/2018-12/ab63c2466b7fc7dbd5236a4507f9a5a6.jpg)
2019 թ. հունվարի 27-30-ը Քուվեյթի Պետությունում Քուվեյթի գիտության ակումբը կազմակերպում է Մերձավոր Արևելքում գյուտերի 11-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը: Այն նպատակ ունի ստեղծել հարթակ, որի միջոցով գյուտարարները և նորարարները տարբեր երկրներից կարող են ստեղծել ամուր համագործակցային կապեր: Ցուցահանդեսին նախատեսվում է 50 000 ԱՄՆ դոլար մրցանակ շնորհել լավագույն մասնակցին:
Քուվեյթի գիտության ակումբից ստացված հրավերը և մասնակցության կարգի ու պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը` ստորև: Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.iifme.com էջում։
Մասնակցության դեպքում անհրաժեշտ է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե ներկայացնել մասնակցի մասին տեղեկատվություն` ՀՀ ԱԳ նախարարություն փոխանցելու համար: