Սոթք. hողի մշակութային հիշողությունը
Խմբագիրներ՝ Արսեն Բոբոխյան, Ռենե Կունցե, Ավետիս Գրիգորյան, Ռոման Հովսեփյան
ՀՀ ԳԱԱ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2022 –240 էջ
Ժողովածուն նվիրված է Սոթքի տարածաշրջանի մշակույթի և պատմության խնդիրներին: Ի մի բերելով տարբեր գիտակարգերի տվյալները՝ հեղինակները փորձում են ներկայացնել Հայկական լեռնաշխարհի այս կարևոր գոտու անցած ուղին և պատմական նշանակությունը: Հրապարակումն իրականացվում է ՀՀ գիտության կոմիտեի 20RF141 ծածկագրով՝ «Հայաստանի պատմական լանդշաֆտների «հողի հիշողությունը» և «մշակութային հիշողությունը». բրոնզերկաթեդարյան հուշարձանների հողահնագիտական միջմասնագիտական հետազոտություն» գիտական նախագծի սահմաններում: Ժողովածուն նախատեսված է ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ՝ մշակույթով, արվեստով և պատմությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակների համար