ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է կենսաբանության ոլորտում մրցանակաբաշխության մասին

19.03.2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «Կենսաբանական գիտությունների ոլորտում հետազոտության ՅՈՒՆԵՍԿՕ - Հասարակածային Գվինեա» մրցանակաբաշխության մասին: Մրցանակային ֆոնդը կազմում է 350,000 ԱՄՆ դոլար, որը նախատեսված է առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է խրախուսել կենսաբանական գիտությունների ոլորտում անհատների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկային կյանքի որակի բարելավման վրա։

Ստորև ներկայացվում է մրցանակաբաշխության և թեկնածուների ներկայացման կարգի վերաբերյալ տեղեկատվություն:

Մրցանակաբաշխության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև https://en.unesco.org/stem/lifesciences-prize կայքից: Մասնակցության պարագայում անհրաժեշտ է մինչև 2019 թ. մայիսի 1-ը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել առցանց` www.unesco.org/egip/account-request հղումով։