Սկսվել են ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգի քննարկումները

Հոկտեմբերի 22-ին եւ 23-ին ՀՀ ԳԱԱ-ում եւ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցան ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգի նախագծային տարբերակի քննարկումները:
Հայեցակարգի ընդունման նպատակն է գիտական աստիճանաշնորհման միջազգայնորեն ընդունելի համակարգի ձեւավորումը եւ զարգացումը, գիտական աստիճանների ճանաչելիության ապահովումը:
Նշենք նաեւ, որ հայեցակարգի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման պահանջներից եւ ՀՀ կառավարության քննարկմանը պետք է ներկայացվի 2009 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակում:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին