Բուհերում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում է տրամադրվում մրցույթի արդյունքներով բուհ ընդունված, ուս.տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ սահմանված կարգով և չափով՝ ըստ առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրի շահառու կարող են դառնալ՝
- ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող,
- սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների,
- մարտական գործողություններին մասնակցած,
- սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող,
- պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողները:
Դիմելու կարգ
Անհրաժեշտ է բուհում ներկայացնել դիմում.
- առկա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքներին հաջորդող չորս շաբաթների ընթացքում.
- հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում:
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Դիմում,
- կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք)։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշում
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության ուսանողների աջակցության բաժին՝ (+374 10) 21-01-40 (ներքին՝ 110)