Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում լրագրողների հավատարմագրման կարգի համաձայն, հայտարարում է 2018 թ. կոմիտեում լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրման համար լրատվական գործունեություն իրականացնողը պետք է մինչև 2018 թ. փետրվարի 1-ը կոմիտե ներկայացնի գրավոր դիմում և մեկ գունավոր լուսանկար (նախկինում կոմիտեում հավատարմագրված լրագրողները լուսանկար կարող են չներկայացնել):
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աշխատակազմ (Երևան, Օրբելի եղբայրների 22, հեռ.՝ 210 140 (109)) կամ ուղարկել info@scs.am էլեկտրոնային հասցեով:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե