ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2015, 708 էջ.
Կազմողներ՝ Ս. Հարությունյան (գիտական ղեկավար), Է. Խեմչյան, Մ. Խեմչյան, Ա. Պողոսյան
Աշխատությունն ընդգրկում է Վանի նահանգի Մոկս գավառակի հոգևոր մշակույթի հարուստ ու բազմաժանր ժառանգությունը, որը ներկայացված է վիպական բանահյուսության, քնարական բանահյուսության, ասույթաբանության, ազգագրության բաժիններով: Աշխատությունն ունի ներածություն, առաջաբան, ծանոթագրություններ, բարբառային բառերի բառարան, անձնանունների և տեղանունների ցանկեր: Աշխատությունը կօժանդակի ոչ միայն բանագետ բանասերներին և պատմաբան-ազգագրագետներին, այլև հասարակության լայն շրջաններին հաղորդակից կդարձնի Մոկսի հայության բանահյուսության և ժողովրդական մշակույթի տարբեր դրսևորումներին: