Ի գիտություն
Սեպտեմբերի 7-ին ՀՀ գիտության կոմիտեում անցկացվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ս.թ. օգոստոսի 5-ին հայտարարված երկու մրցույթների թեստավորման փուլը:
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 18-1-28.1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Գայանե Մերուժանի Հակոբյանը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 18-1-28.2-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Աստղիկ Արտաշեսի Մելիք-Քարամյանը: