ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Պաշտոնական հաղորդագրություն

06.02.2019

Փետրվարի 6-ի ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515–Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում կատարել լրացում, ըստ որի «մրցութային կարգով իրավաբանական անձանց ընտրության համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 և N 1122 որոշումների համաձայն կազմակերպված ընթացակարգերով ընտրված կազմակերպությունների վերաբերյալ տրված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հուլիսի 25-ի N 785–Ա/2 հրամանով ստեղծված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 24-ի նիստի եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1023-L որոշումը»:

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի կողմից:

Որոշման ընդունման արդյունքում գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում ընդգրկված և հիմնադրամի ու ՓԲԸ կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպություններին 2019 թվականի բազային ֆինանսավորումը կտրամադրվի անմիջականորեն՝ ապահովելով այդ տնտեսվարող սուբյեկտներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շարունակականությունը:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե