ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի աշխատակիցը՝ լավագույն տասնյակում

30.03.2021

Մարտի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել պետական մարմինների աշխատողների միջև հրաձգության հանրապետական մրցման ամփոփման արարողությունն ու հաղթողների պարգևատրումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած հանրապետական մրցմանը  մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի,  ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմիններից 58 թիմ և 396 աշխատակից:

ՀՀ գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Սուքիասյանը կանանց անհատական պայքարում ընդգրկվել է լավագույն տասնյակում: