Հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
30.05.2023

Հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Խորհրդի անդամներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահը: