ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները». տեղի կունենա միջազգային գիտաժողով

30.08.2023

Սույն թվականի սեպտեմբերի 3-8-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը՝ Հրաբխագիտության ու Երկրի ընդերքի քիմիայի միջազգային ասոցիացիայի (IAVCEI) հետ համատեղ, ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։

Գիտաժողովի նպատակն է համախմբել գիտական համայնքի անդամներին, որոնք ունեն գիտական ակտիվություն հրաբխագիտության, հրաբխային վտանգների, պետրոլոգիայի, երկրաքիմիայի, հրաբխային սեյսմոլոգիայի, շրջակա միջավայրի վրա հրաբխականության ազդեցության, երկրաջերմային էներգիայի և հարակից այլ ոլորտներում:

Գիտաժողովին կմասնակցեն չորս մայրցամաքների 17 երկրների համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար, ինչպես նաև երիտասարդ գիտնականներ:

Ստորև ներկայացվում են այս ոլորտի այն ականավոր գիտնականները, ովքեր գիտաժողովի պլենար նիստում հանդես կգան key-note զեկույցներով․

Julian Pearce (h-index 82)

Donald Dingwell (h-index 91)

Karoly Nemeth (h-index 51)

Khachatur Meliksetian (h-index 17)

Ivan Savov (h-index 37)

Charles Connor (h-index 41)

DorkSahagian(h-index 33)

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան հրաբխագիտության և հարակից ոլորտների այլ ականավոր գիտնականներ ևս:

Սեպտեմբերի 9-11-ը գիտաժողովին կհաջորդեն էքսկուրսիաներ ՀՀ տարածքում՝ ծանոթանալու հրաբխային կենտրոնների ու դրանց առաջացումների հետ։

Միջազգային գիտաժողովը մեծապես կխթանի ԵԳԻ-ի և Հայաստանի արտաքին կապերի ամրապնդումն ու բարելավումը՝ ուղղված գիտական քաղաքականության և հրաբխագիտության ու հարակից ոլորտների զարգացմանը:

 

Մանրամասներ՝ https://volcanology2023.geology.am