ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

30.09.2020

Սեպտեմբերի 30-ին ՀՀ գիտության կոմիտեում անցկացվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ս.թ. օգոստոսի 26-ին հայտարարված երկու արտաքին մրցույթների հարցազրույցի փուլը:

Գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 18-1-27.1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է Օֆելյա Ազատի Զաքարյանը:

Գիտության քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 18-1-27.1-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է Հերմինե Սուրենի Բլբուլյանը: