Միջազգային գիտաժողով՝ նվիրված գիտության ականավոր կազմակերպիչ, ակադեմիկոս Էմիլ Միրզաբեկյանի ծննդյան 100-ամյակին

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է միջազգային գիտաժողով՝ նվիրված գիտության ականավոր կազմակերպիչ, ակադեմիկոս Էմիլ Միրզաբեկյանի ծննդյան 100-ամյակին՝ «Գերբարձր հաճախային ու տերահերցային տեխնոլոգիաներ և օպտոէլեկտրոնիկա» թեմայով:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի աջակցությամբ:
Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից, Գերմանիայից, Բելառուսից, Ճապոնիայից, Ավստրալիայից․ ներկայացվել է շուրջ 50 գիտական զեկույց:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը գիտաժողովի ընթացքում ներկայացրել է Էմիլ Միրզաբեկյանի կյանքն ու անցած գիտական ուղին:
Այլ մանրամասներ՝ sci.am