Ուշադրություն
Հարգելի՛ գործընկերներ,
Հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսի տարածումը հնարավորինս նվազեցնելու կարևորությունը՝ խնդրում ենք ՀՀ գիտության կոմիտե այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնում ենք, որ կոմիտե ուղղված գրությունները կարող եք ներկայացնել info@scs.am պաշտոնական էլեկտրոնային հասցեով:
Ձեր դիմումները, հարցումներն ու բողոքները կարող եք ուղարկել նաև անմիջապես կոմիտեի պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy/):
Հարցերի ու խորհրդատվության համար առաջարկում ենք օգտվել կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կոնտակտային տվյալներից, որտեղ ներկայացված են նաև ստորաբաժանումների պատասխանատուների անձնական (բջջային) հեռախոսահամարները:
Առո՛ղջ եղեք:
Հաղթելու՛ ենք:
ՀՀ գիտության կոմիտե