ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

16 գիտական խմբեր և լաբորատորիաներ աջակցություն կստանան ամրապնդման համար

30.10.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ հոկտեմբերի 27-ի N 2247-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն - 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։

Նախագծերի ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. նոյեմբերից. իրականացման տևողությունը 60 ամիս է։

Մրցույթի հիմնական նպատակներից է ՀՀ գիտական և գիտահետազոտական կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով առկա գիտական ստորաբաժանումների ամրապնդումն ու զարգացումը:

Ֆինանսավորման երաշխավորված գիտական խմբերը/լաբորատորիաները բաղկացած են 4-7 անդամներից, որոնցից առնվազն երեքը՝ մինչև 35 տարեկան, և ունեն տվյալ կազմակերպությունում առնվազն վեց ամիս ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնող, մինչև 40 տարեկան, գիտական աստիճան ունեցող խմբի ղեկավար: Յուրաքանչյուր նախագծի համար 5 տարվա կտրվածքով կտրամադրվի մինչև 176 միլիոն դրամ: