Մեկնարկել է «Էժեն Իոնեսկո» դոկտորական և հետդոկտորական կրթաթոշակների մրցույթը

Մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից համակարգվող «Էժեն Իոնեսկո» (Eugen Ionescu) դոկտորական և հետդոկտորական կրթաթոշակների մրցույթը: Ծրագիրը ֆինանսավորում է Ռումինիայի կառավարությունը:
Այն հնարավորություն է ասպիրանտների, ինչպես նաև ամբողջ աշխարհի հետազոտողների համար օգտվելու Ռումինիայի գործընկեր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում եռամսյա հետազոտական շարժունության ծրագրից:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի դեկտեմբերի 23-ն է:
Մանրամասները՝ l.auf.org