.

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Անցնող տարի մարդկության և, հատկապես, հայ ազգի առաջ ծառացած փորձությունները ևս մեկ անգամ անգամ փաստեցին, որ մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն զարգացած գիտության միջոցով: Ուստի գիտության ոլորտի ներկայացուցիչներին մաղթում եմ, որ 2021 թվականը լինի նախ և առաջ գերհագեցած, արդյունավետ աշխատանքի և գիտական լուրջ ձեռքբերումների տարի:
Առողջություն, խաղաղություն և ստեղծագործական հաջողություններ բոլորիդ:
ՀՀ գիտության կոմիտեի նախագահ`
Սարգիս Հայոցյան