Ապրիլի 24-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած ԱՊՀ Գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի 24-րդ նիստի մեկնարկին անդամ պետությունների ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: