Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի 2024-2025թթ. շրջափուլը
Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի 2024-2025թթ. շրջափուլը, որի շրջանակում կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ՅՈւՆԵՍԿՕ-ին ներկայացնել ծրագրային առաջարկ՝ ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Ընդ որում, կարևոր նախապայման է, որ ներկայացված ծրագրերն առնչվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի իրավասության ոլորտներին և համահունչ լինեն գերակայություններին։ Այս առնչությամբ բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից:
Ծրագրային առաջարկները՝ կցված ձևաչափով, անհրաժեշտ է ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե մինչև 2024թ. փետրվարի 2-ը:
Կցված ձևաչափը՝ http://hesc.am/files/unesco.pdf