«Invest Your Talent in Italy» դրամաշնորհային ծրագիր Իտալիայում
![](thumbs/460x/images/2025-01/2f852f52e28cdcec96955a725011109e.png)
Մեկնարկել է «Invest Your Talent in Italy» խորագրով ծրագիրը 2025-2026 ուսումնական տարվա համար:
Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնել ակադեմիական, տեխնիկական և մասնագիտական հմտությունները ճարտարագիտության, բարձր տեխնոլոգիաների, ճարտարապետության դիզայնի, տնտեսագիտության և կառավարման ոլորտներում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մի շարք դասընթացների միջոցով: Ծրագիրը նախատեսնում է նաև իտալական ընկերություններում աշխատանքային փորձաշրջան անցնելու հնարավորություն:
Ծրագրի մասնակից իտալական առաջատար համալսարաններն առաջարկում են դասընթացներ, որոնք անցկացվում են ամբողջությամբ անգլերենով` նպատակ ունենալով խթանել աշխատանքի հեռանկարները մրցակցային դաշտում: Դրամաշնորհը կներառի ինը ամսվա կրթաթոշակ:
Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://investyourtalentapplication.esteri.it/SitoIYT/EN/invest-your-talent-in-italy:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է 2025 թվականի փետրվարի 24-ը։