Մրցույթ՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում

ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակներում կազմակերպվում է գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման մրցույթ:
Մրցույթի արդյունքում գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման համար դրամաշնորհներ կտրամադրվեն գիտահետազոտական աշխատանք կատարող երեք երիտասարդ գիտնականներից կազմված խմբերին: Ֆինանսավորման առավելագույն չափը 3 միլիոն ՀՀ դրամ է:
Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է առցանց համակարգի միջոցով (https://forms.gle/bqdevMxr3mvpW5Es9)՝ մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ:
Այլ մանրամասներ և հրավերի փաթեթը՝ http://scs.am/am/30-03-2021-4 հղումով: