ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը

31.10.2024

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթ:

Մրցույթի հիմնական նպատակը ՀՀ պետական գիտական կազմակերպությունում արտերկրի գիտնականների ղեկավարությամբ հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծումն է:

Միաժամանակ, մրցույթը կնպաստի գիտական միջավայրի բարելավմանը, ներպետական և միջազգային համագործակցության խթանմանը, Սփյուռքի և արտերկրի գիտական ներուժի ներգրավմանը, երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների մասնակցության խթանմանը, միջազգային հետազոտական միջավայրին երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը և այլն:

Մրցույթին կարող են ներկայացվել 60 ամիս տևողությամբ նախագծեր՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով:

Նախագիծը մշակող և իրականացնող գիտահետազոտական խումբը կարող է ունենալ առավելագույնը երկու օտարերկրյա ղեկավար և 2-5 անդամ` համաղեկավար և կատարողներ:

Համաղեկավարը և կատարողները մրցույթին դիմելիս կարող են լինել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, իսկ նախագծի իրականացման ընթացքում պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ռեզիդենտներ և բնակվեն ՀՀ-ում:

Խմբի ղեկավարը Նախագծի իրականացման ամբողջ ժամանակահատվածում (60-ամսյա կտրվածքով) պետք է առնվազն 20 շաբաթ անցկացնի հայաստանյան ընդունող կազմակերպությունում, ինչպես նաև հանրագումարային առնվազն 60 օր իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի գիտական խմբի անդամներին։

Խմբի ղեկավար կարող է լինել այն անձը, որը.

- ունի գիտական աստիճան,

- հիմնական/պայմանագրային հիմունքով աշխատում և զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ (պրոֆեսոր, դասախոս, հետազոտող, կամ դրան համարժեք պաշտոն զբաղեցնող) արտերկրի որևէ գիտահետազոտական հաստատությունում կազմակերպությունում (բուհ, գիտական կենտրոն),

- համապատասխանում է Հրավերի 5.2. կետով հրապարակումներին և h-index-ին ներկայացվող պահանջներին:

Գիտության ոլորտ երիտասարդ հետազոտողների ներգրավման նպատակով՝ նախատեսվել են հետևյալ դրույթերը.

- Խմբի համաղեկավարը պետք է ծնված լինի 1984 թ. հունվարի 1-ից հետո,

- Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989 թվականի հունվարի 1-ից հետո և կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ:

Նախագծի իրականացման ընթացքում՝ մինչև 24 ամիսը լրանալը, հայաստանյան կազմակերպությունում, որտեղ աշխատում է գիտական խումբը, կձևավորվի նոր գիտական ստորաբաժանում (խումբ, լաբորատորիա, բաժին)՝ համաղեկավարի (ստորաբաժանման ղեկավար) և կատարողների (ստորաբաժանման աշխատակիցներ) ընդգրկմամբ, որտեղ աշխատակիցների գումարային աշխատաժամանակի տևողությունը պետք է լինի շաբաթական առնվազն 120 ժամ (3 Full Time Equivalent. FTE)։

Նախագծի իրականացման ընթացքում խմբի ղեկավարի համար նախատեսվում է հոնորար ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածի համար (մինչև 3 մլն դրամ նախագծի իրականացման ողջ ընթացքի համար), խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության միջին չափը սահմանված է 300 հազար դրամ:

Նախահաշվով նախատեսված են ծախսեր նաև սարքերի, նյութերի և ծառայությունների ձեռքբերման, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման և նախագծի կատարման համար անհրաժեշտ այլ ծախսերի համար։

Ներկայացված նախագծերի գիտական փորձաքննության ժամանակ հաշվի են առնվելու խմբի ղեկավարի, համաղեկավարի, կատարողների մասնագիտական համապատասխանությունը նախագծի նպատակներին, կազմակերպությունում իրականացման նախադրյալները, համապատասխանությունը ոլորտի զարգացման միտումներին, համագործակցության նպատակահարմարությունը, գիտական արդյունքների տնօրինումը և տարածումը և այլն:

Մրցույթին դիմելու համար խմբի ղեկավար(ներ)ին ու խմբի անդամներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև նախագծի իրականացման ընթացքում և ավարտին ակնկալվող արդյունքներին մանրամասն կարելի է ծանոթանալ մրցույթի հրավերից:

Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է ուղարկել grants.hesc.am առցանց համակարգի միջոցով մինչև 2024 թ. դեկտեմբերի 20-ը:

Թղթային տարբերակով Կազմակերպության ներկայացուցչի կողմից Կոմիտեներկայացվող փաստաթղթերիվերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 27-ն է:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեից(հեռախոս՝ (010) 210140 (ներքին 108), էլեկտրոնային փոստի հասցե՝ scexpert@hesc.am):

Մրցույթի հրավերը՝ անգլերեն

Ուշադրություն. Հայտը grants.hesc.am առցանց համակարգի միջոցով ներկայացնում է Խմբի համաղեկավարը։